ԼԱԲԲԵԿ 200ՄԳ, 20 ՊԱՏԻՃ

AMD3,600

Կենսաբանական ակտիվ հավելում՝ պրոբիոտիկ միկրոօրգանիզմների մաքուր կուլտուրաների հիման վրա:
Դեղապատիճներ, 200մգ զանգվածով: Ավելի քան 5 մլրդ կենսունակ մանրէ՝ յուրաքանչյուր պատիճում (Bifidobacterium
Lactis Bb-12, Lactobacillus Rhamnosus GG, Lactobacillus Helveticus MDC B-9602 Նարինե):

 
 
Ապրանքատեսակ.
Նկարագրություն

Արտադրման ձևը. Դեղապատիճներ` 3-րդ չափսի, կապույտ և սպիտակ գույներով, փաթեթավորված` բլիստերներում: Տուփում առկա է 2 բլիստեր՝ 20 պատիճ, յուրաքանչյուրը՝ 200մգ զանգվածով:

Բաղադրությունը. Յուրաքանչյուր պատիճը պարունակում է`

Bifidobacterium Lactis Bb-12 (BLC-01) DSM17741 — 3×109
Lactobacillus Rhamnosus GG (SP1-LRH08) DSM21690 — 2×109
Lactobacillus Helveticus MDC B-9602 Նարինե — 5.6×107

Նկարագրությունը. Նշված մանրէները մարդու նորմալ աղիքային միկրոֆլորայի բաղադրիչներն են, որոնք նպաստում են ախտածին միկրոօրգանիզմների ճնշմանը, օգտակարների քանակության և հավասարակշռության վերականգնմանը, տեղային իմունիտետի բարձրացմանը: Կենսագործունեության ընթացքում արտադրելով կաթնաթթու, և այլ օրգանական թթուներ, ինչպես նաև բակտերիոցիններ, ստեղծում են անբարենպաստ պայմաններ ախտածին մանրէների համար, ճնշելով դրանց աճը և բազմացումը: Նպաստում են մարսողության և վիտամինների սինթեզի գործառույթներին (B1, B2, B3, B6, B12, PP, C, H, K, E), կարգավորում նյութափոխանակության մի շարք օղակներ (սպիտակուցների, ֆոսֆոլիպիդների, ճարպաթթուների,
խոլեսթերոլի, լեղաթթուների, բիլիռուբինի, էլեկտրոլիտների), օգնում երկաթի, սելենի, կալցիումի, վիտամին D-ի ներծծմանը: Երեխաների մոտ նպաստում են կաթնաշաքարի և կազեինի մարսողությանը: Բաղադրության մեջ ընդգրկված շտամները օժտված են լավագույն պրոբիոտիկ հատկություններով, բարձր արդյունավետությամբ, աղիների լորձաթաղանթին ամրանալու մեծ ունակությամբ, երկարատև ազդեցությամբ, կայուն են հակաբիոտիկների, մարսողական հյութերի հանդեպ:

Ցուցումներ. Աղեստամոքսային հիվանդությունների կանխարգելում, բուժման օժանդակում, աղիքային միկրոֆլորայի խախտումներով` դիսբիոզով ուղեկցվող մարսողական համակարգի, և այլ հիվանդություններ, հակաբիոտիկների օգտագործում, քիմիոթերապիա, ճառագայթային թերապիա, սուր ինֆեկցիոն և այլ ծագման փորլուծություն, գրգռված աղիների համախտանիշ,
փորկապություն, աղեփքանք, հետվիրահատական ինֆեկցիաների կանխարգելում, Helicobacter Pylori էռադիկացիայի օժանդակում:

Օգտագործման ձևը. Պատիճներն ընդունվում են ներքին ընդունման ձևով, սնվելուց 10-15 րոպե առաջ, բավարար քանակի հեղուկի հետ: Սովորական չափաբաժինը՝ ընդունել օրը 2 անգամ, 1 պատիճից: Ընդունման տևողությունը՝ 10 օրից մինչև մի քանի ամիս, կախված օգտագործման նպատակներից և օրգանիզմի առանձնահատկություններից: Նշված չափաքանակները և
ընդունման տևողությունը կարող են փոփոխվել մասնագետների կողմից: Հակաբիոտիկների կիրառման դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել հակաբիոտիկների ընդունման ողջ ընթացքում, և դադարեցումից անց՝ ևս որոշ ժամանակ: Օգտագործման համար տարիքային սահմանափակում չկա: Մինչև 3 տարեկաններին, կամ կլման ակտի խանգարումների, էնտերալ սնուցման դեպքերում օգտագործել պատիճի պարունակությունը` առանց պատիճի, ջրի կամ սննդի հետ խառնված վիճակում, կամ օգտագործել Լաբբեկ Քիդս: Կիրառման չափաքանակների մասին մանրամասն տեղեկություն առկա է օգտագործման հրահանգում:

Կողմնակի ազդեցությունները. Բնորոշ չեն:

Հակացուցումները. Անհատական անտանելիություն բաղադրիչների նկատմամբ:

Հատուկ նշումներ. Հղիության և լակտացիայի ընթացքում կարելի է կիրառել: Օգտագործման ընթացքում կարելի է վարել տրանսպորտային միջոցներ: Երիկամների, լյարդի ախտահարումների դեպքում սովորական չափաքանակների փոփոխության անհրաժեշտություն չկա:

Պահպանման պայմանները. Պահել 25⁰C-ից ցածր ջերմաստիճանում և 65%-ից ցածր հարաբերական խոնավության պայմաններում: Պիտանելիության ժամկետը 24 ամիս` արտադրման օրվանից: Արտադրության ամսաթիվը և պիտանելիության ժամկետը նշված են տուփի վրա:

Չի պարունակում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ:
Արտադրված է “ՆարԷքս” ՍՊԸ-ում, ՀՀ, ք. Բյուրեղավան, Վ-Ն Կարապետյան 30/2, հեռ. էլ. Փոստ` narex@narex.am
Պաշտոնական մատակարար Աստրա Ֆարմ ՍՊԸ
Լրացուցիչ տեղեկություն առկա է օգտագործման հրահանգում, labbec.info տեղեկատվական կայքում, Լաբբեկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
Հարցերի կամ առաջարկությունների համար գրել՝ vahagndoc@yahoo.com էլ. Փոստին:

Կարծիքներ (0)

Կարծիքներ

Կարծիքներ դեռևս չկան

Գրեք ձեր կարծիքը “ԼԱԲԲԵԿ 200ՄԳ, 20 ՊԱՏԻՃ”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shipping & Delivery

MAECENAS IACULIS

Vestibulum curae torquent diam diam commodo parturient penatibus nunc dui adipiscing convallis bulum parturient suspendisse parturient a.Parturient in parturient scelerisque nibh lectus quam a natoque adipiscing a vestibulum hendrerit et pharetra fames nunc.

ADIPISCING CONVALLIS BULUM

  • Vestibulum penatibus nunc dui adipiscing convallis bulum parturient suspendisse.
  • Abitur parturient praesent lectus quam a natoque adipiscing a vestibulum hendre.
  • Diam parturient dictumst parturient scelerisque nibh lectus.

Scelerisque adipiscing bibendum sem vestibulum et in a a a purus lectus faucibus lobortis tincidunt purus lectus nisl class eros.Condimentum a et ullamcorper dictumst mus et tristique elementum nam inceptos hac parturient scelerisque vestibulum.