ՄԻ ՓՈՔՐ՝ ՄԵՐ ՄԱՍԻՆ
Մեր աշխատանքը Ձեր առողջության գրավականն է:
Մենք սիրում ենք այն, ինչով զբաղվում ենք
Մեր ընկերության աշխատանքը հիմնված է հզոր գիտական մտքի, նորարարության, և որակի հանդեպ խիստ պահանջների վրա: Մեր ամենամեծ ակնկալիքը մեր հաճախորդների դրական արձագանքն է:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆՄեր աշխատանքի անկյունաքարը
Մենք սիրում ենք մեր Հայաստանը: Համոզված ենք, որ մեր գործունեությունը ստեղծում է մարդկանց առողջության պահպանման և բարելավման լավագույն հնարավորությունը:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
ԻՆՉՊԵ՞Ս Է ՍՏԵՂԾՎԵԼ ԼԱԲԲԵԿԸ
Ավելի քան 15 տարվա պատմություն
Non quia difficilia sunt non audemus, sed quia non audemus difficilia sunt.
Մենք չենք համարձակվում ոչ թե դժվարության պատճառով, այլ դժվար է, որովհետև չենք համարձակվում։
Seneca, Moral Letters, 104. 26
Լաբբեկը ստեղծել է հայ գիտնական, բժիշկ, բ.գ.դ. Վահագն Բարսեղյանը: Երկար տարիներ աշխատելով ծանրագույն պացիենտների հետ, որոնք ունեցել են երիկամների անբավարարություն, և ստացել հեմոդիալիզային բուժում, ունեցել են ծանրագույն մետաբոլիկ խանգարումներ, նկատել է, որ մարսողական համակարգի խանգարումները միշտ առկա են այս խմբի պացիենտների մոտ: Մի կողմից դա պայմանավորված է այն հիվանդությունների բնականոն ընթացքով, որոնք առաջացրել են երիկամների ախտահարում, մյուս կողմից՝ երիկամների անբավարարությամբ պայմանավորված բարդություններով և մետաբոլիկ խանգարումներով, ինչպես նաև՝ հեմոդիալիզային բուժման առանձնահատկություններով, և տվյալ իրավիճակում դեղորայքի կիրառման սահմանափակումներով: Առկա միջոցները չէին կարողանում լուծել պացիենտների մարսողական համակարգի մի շարք խնդիրներ: Երկարատև ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել պրոբիոտիկ մանրէների այնպիսի համակցություն, որը շատ արդյունավետ էր, կարողանում էր գործել մետաբոլիկ ծանր փոփոխություններ ունեցող մարդկանց օրգանիզմում, և թողնել մնայուն , երկարատև արդյունք: Այն իսկական հեղափոխություն էր պրոբիոտիկների ընտանիքում: Ի սկզբանե ստեղծված լինելով ծանր նյութափոխանակության խանգարումներով տառապող պացիենտների համար, Լաբբեկը հրաշալի արդյունքներ ցույց տվեց նաև այլ, ավելի թեթև փոփոխություններ ունեցող պացիենտների մոտ, ինչպես նաև՝ առողջ մարդկանց որոշակի վիճակների կանխարգելման հարցում: Կարևորագույն քայլ եղավ նաև Լաբբեկի մանկական տարբերակի ստեղծումը՝ հաշվի առնելով մարսողական համակարգի զարգացման և աղիքային միկրոֆլորայի տարիքային առանձնահատկությունները: Փորձնական աշխատանքներից հետո 2010 թվականին Լաբբեկը ստացավ պետական գրանցում: 2017 թվականին Եվրասիական Տնտեսական Միությանը անդամակցելու կապակցությամբ Լաբբեկը գրանցվեց նաև ԵԱՏՄ երկրներում վաճառքի իրավունքով: Այն գրանցված է նաև Ուկրաինայում :
Ավելի քան 15 տարի Լաբբեկը ծառայում է մեզ՝ իր համեստ մասնաբաժինն ունենալով հիվանդությունների կանխարգելման, բուժման օժանդակման, և ի վերջո՝ համընդհանուր առողջության բարելավման, երկարակեցության և գեղեցկության պահպանման հարցում:
ԱՍՏՐԱ ՖԱՐՄ @ 2025
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Մեր թիմը
Vis unita fortior . Միասնական ուժն ավելի զորեղ է (լատիներեն)։

Նորայր Սարգսյան
Գլխավոր/Ֆինանսական Տնօրեն
CEO/CFO

Լիլիթ Մարտիրոսյան, MD
Փոխտնօրեն
VP/COO

Վահագն Բարսեղյան, MD, PhD
Գիտական Խորհրդատու
Scientific Advisor

Գոհարինե Դիլանյան
Գլխավոր Հաշվապահ
CFO/HR
ԱՍՏՐԱ ՖԱՐՄ ՍՊԸ, ԼԱԲԲԵԿԻ ՄԻԱԿ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
Մեր յուրաքանչյուր արտադրատեսակը տարիների աշխատանքի արդյունք է
ԵՎ ԴԱ ՄԵՆՔ ԱՆՈՒՄ ԵՆՔ ՍԻՐՈՎՏԱՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
ԵՐՋԱՆԻԿ ՀԱՃԱԽՈՐԴ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿ
ՖՐԻԼԱՆՍ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ
ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
ՓԱՍՏԵՐ ՄԵՐ ՄԱՍԻՆ
- 2005-2006թթ. — Հեմոդիալիզային բուժում ստացող պացիենտների մարսողական խնդիրների լուծման համար առաջին փորձերը
- 2007-2008թթ — Բազմաթիվ պրոբիոտիկ ակտիվություն ունեցող շտամների ուսումնասիրում, փորձնական աճեցում, աճի պայմանների հետազոտություններ, ֆերմենտատիվ, պրոբիոտիկ հատկությունների ուսումնասիրում, համակցությունների արդյունավետության ուսումնասիրում:
- 2008 թ — Առաջին փորձնական արտադրանքը՝ հեղուկ վիճակում:
- 2009թ. — Սուբլիմացիոն չորացմամբ գերբարձր տիտրով պրոբիոտիկ շտամների արտադրության փորձարկումներ:
- 2010թ — Պետական գրանցում, պաշտոնական լայնածավալ արտադրության սկիզբ:
- 2015թ — Վաճառքի բացառիկ իրավունքի տրամադրում Աստրա Ֆարմ ՍՊԸ-ին, Լաբբեկի մանկական ձևի՝ Լաբբեկ Քիդսի արտադրության սկիզբ:
- 2017թ — ԵԱՏՄ տարածքում գրանցում:
- 2018թ — Ուկրաինայի տարածքում գրանցում և վաճառքի սկիզբ:
- 2020թ — Սոցիալական ցանցերում ակտիվ ներկայություն
- 2022թ — labbec.info ինֆորմացիոն կայքի գործարկում:
- 2025թ — Մարկետփլեյսների և էլեկտրոնային առևտրի համակարգերի ինտեգրում:
ԱՇԽԱՏԱՆՔԸ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է
Աստրա Ֆարմի գիտական թիմը շարունակում է իր հետազոտությունները, և մոտ ապագայում սիրով կներկայացնի նոր արտադրատեսակներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ավելի բազմազան առողջական խնդիրների դեպքում նպաստել ապաքինմանը, ավելի լիարժեք և փոխլրացնող դարձնել բուժման սխեմաները, ավելի արդյունավետ կանխել հիվանդությունների զարգացումը, և ի վերջո՝ ավելի մեծ թվով մարդիկ կունենան հնարավորություն բարելավել իրենց առողջությունը:
Աստրա Ֆարմի ամենամեծ արժեքը Ձեր առողջությունն է:

