Պայմանագրում օգտագործվող հասկացությունները (Terms & Conditions)

Գնորդ՝ սույն օֆերտայի պայմաններով օֆերտան ընդունած ֆիզիկական (չափահաս) կամ իրավաբանական ցանկացած անձ:

Վաճառող՝ ԱՍՏՐԱ ՖԱՐՄ ՍՊԸ:

Ապրանք՝ օֆերտան ընդունած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից labbec.am կայքում վաճառվող/առաջարկվող ցանկացած ապրանք և/կամ ապրանքներ:

Առաքիչ՝ ԱՍՏՐԱ ՖԱՐՄ ՍՊ ընկերության կողմից լիազորված անձ, կազմակերպություն, կամ առաքման ծառայություն, որն իրականացնում է պատվիրված Ապրանքի առաքումը Գնորդին վերջինիս կողմից նշված վայրում:

Պատվեր՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից labbec.am կայքում վաճառքի համար ներկայացված ցանկացած ապրանքի գնման դեպքում այն Գնորդին հասցնելու/առաքելու պահանջ:

Մատակարարում՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից labbec.am կայքում վաճառքի ներկայացված ցանկացած ապրանքի գնման դեպքում Վաճառողի և/կամ Վաճառողի կողմից լիազորված անձի և/կամ կազմակերպության միջոցով Գնորդին հասցնելու գործողություն:

1. Ընդհանուր դրույթներ

1.1 ԱՍՏՐԱ ՖԱՐՄ ՍՊ ընկերությունը ողջունում է Ձեզ labbec.am կայքում և առաջարկում է Ձեզ ծանոթանալ ներքոնշյալ պայմաններին և կանոններին՝ մինչև որևէ նախընտրած ապրանք գնելու համաձայնություն տալը:

1.2  Այս կայքում ԱՍՏՐԱ ՖԱՐՄ ՍՊ ընկերությունը (այսուհետ նաև Վաճառող) ներկայացնում  է իր կողմից վաճառվող ապրանքատեսակները, ինչը հանդիսանում է հրապարակային օֆերտա՝ ուղղված բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր սույն օֆերտայում սահմանված պայմաններով  Վաճառողի հետ Ապրանքի  գնման/վաճառքի  Պայմանագրի կնքման իրավունք ունեն։ Գնորդի կողմից սույն օֆերտայի համաձայնության (ակցեպտի) հիման վրա կնքվող պայմանագիրը հանդիսանում է միացման պայմանագիր, որին Գնորդը միանում է առանց որևիցե բացառությունների և/կամ առարկությունների:

1.3 Գնորդի կողմից ինչպես ինքնուրույն, այնպես էլ Վաճառողի կողմից Ապրանքի գնման պատվերի ձևակերպումը հանդիսանում է սույն պայմանագրի պայմանների ընդունման անհերքելի փաստ: Ապրանքի գնման պատվերը հաստատած Գնորդը համարվում է սույն Պայմանագրի դրույթներով վաճառողի հետ փոխհարաբերության մեջ մտած անձ:

1.4 Վաճառողի մոտ պավիրված Ապրանքի/Ապրանքների բացակայության դեպքում, Վաճառողը իրավունք ունի ամբողջովին կամ մասնակի չեղարկել Գնորդի պատվերը, ինչի մասին Վաճառողը տեղեկացնելու է Գնորդին վերջինիս էլեկտրոնային հասցեին (որը նշվում է Պատվերը հաստատելու ժամանակ) էլեկտրոնային նամակ ուղարկելու տեսքով կամ հեռախոսակապի (կամ հեռահաղորդակցման ցանկացած այլ կապի միջոցով), եթե առկա լինի նման հնարավորություն:

2. Պայմանագրի առարկան

2.1 Վաճառողը գրանցված վավեր/գործող պատվերի հիման վրա փոխանցում է, իսկ Գնորդը պատվերը հաստատելուց հետո վճարում է և ստանում է պատվիրված Ապրանքը, սույն պայմանագրի համաձայն:

2.2 Ապրանքի գինը սահմանվում է Վաճառողի կողմից միակողմանի (նախապես հրապարակված է labbec.am կայքում) կարգով և սահմանվում է Հայաստանի Հանրապետության դրամով, որը արտահայտում է Ապրանքի մեկ միավորի արժեքը/գինը:

2.3 Վաճառողը իրավունք ունի ցանկացած ժամանակ առանց ծանուցման փոփոխության ենթարկել առաջարկվող ապրանքների գինը:

2.4 Գնորդի կողմից ապրանքի գինը վճարվում է ամբողջությամբ և միանվագ: Գնորդը ապրանքի համար վճարում է անկանխիկ՝ պատվերը հաստատելու պահին կայքի վճարային համակարգի միջոցով, փոխանցում կատարելով իր բանկային քարտից: Վճարման այլ եղանակի վերաբերյալ իր նախընտրության մասին Գնորդը պետք է նախապես տեղեկացնի Վաճառողին:

2.4.1 Կանխիկ վճարման տարբերակ.

Սույն էլեկտրոնային վաճառքի հարթակում պատվերների կանխիկ վճարում ներկայումս նախատեսված չէ:

2.4.2 Անկանխիկ վճարման տարբերակ

Անկանխիկ քարտային վճարման դեպքում լրացուցիչ նշումներ անհրաժեշտ չեն:

3. Մատակարարման ժամկետները և ապրանքի հանձնման-ընդունման կարգը (Delivery terms)

3.1 Ապրանքը Գնորդին Մատակարարվում է կողմերի միջև նախապես սահմանված ժամկետում: Ապրանքի Մատակարարման վայրի՝ հստակ հասցեի տրամադրման ճշտության համար պատասխանատու է միմիայն Գնորդը:

3.2 Մատակարարման ամսաթիվ է համարվում ընդունման-հանձնման ակտում, իսկ առաքման դեպքում՝ փոստային դրոշմակնիքի վրա գրանցված ամսաթիվը, եթե առկա չէ առաքման փաստը հաստատող այլ փաստաթուղթ: Վաճառողի պարտականությունները Գնորդի հանդեպ համարվում են ամբողջ ծավալով կատարված Գնորդին ապրանքը հանձնելու պահից սկսած: Մատակարարումը իրականացվում է փոստային ծառայությունների, առաքման ծառայությունների, սուրհանդակների միջոցով, աշխատանքային
օրերին: Ապրանքի բաց թողումը իրականացվում է Վաճառողի կողմից 1 աշխատանքային օրվա ընթացքում: Մատակարարման ժամկետները կախված են փոստային կամ առաքման ծառայությունների աշխատանքի ժամկետներից:

3.3 Վաճառողը Ապրանքների  Մատակարարում  իրականացնում է միայն  Հայաստանի Հանրապետության տարածքում: Վաճառողը ապրանքների մատակարարումը չի իրականացնում ազատազրկման վայրերում, զորամասերում, հյուրանոցներում, հանրային սննդի օբյեկտներում, սրճարաններում, օդանավակայաններում, մետրոյի կայարաններում և նմանատիպ այլ հանրային վայրերում, ինչպես նաև ցանկացած այնպիսի վայրերում, որը չի համարվում պատվիրատուի մշտական բնակության կամ
գտնվելու վայրը:

3.4 Վաճառողը Մատակարարման համար սահմանված ժամկետների մասով, մասնավորապես՝ ապրանքը սահմանված ժամկետում չմատակարարելու համար պատասխանատվություն չի կրում, եթե դրանք ծագել են Գնորդի մեղքով, այսինքն՝ սխալ նշված մատակարարման հասցե, նշված հասցեում չգտնվելու, չբնակվելու դեպքում, ինչպես նաև Վաճառողի կամքից անկախ հանգամանքներով, օրինակ՝ փոստային կամ առաքման, սուրհանդակային ծառայության աշխատանքի խափանումների, բնական աղետի, դժբախտ պատահարի կամ այլ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած անհնարինության դեպքում:

3.5 Պատվիրված Ապրանքի նկատմամբ Գնորդի սեփականության իրավունքը ծագում է Ապրանքի համար սահմանված գինը/արժեքը փաստացի վճարելուց և ընդունման-հանձնման ակտը ստորագրելու կամ ապրանքը փաստացի ստանալու պահից:

3.6 Ապրանքը ստանալու պահից Գնորդը պարտավոր է բացել փաթեթավորված ապրանքը և  ստուգել ապրանքի ամբողջականությունը, կոմպլեկտայնությունը, համոզվելու համար, որ Ապրանքը համապատասխանում է պատվիրված տեսականուն: Ապրանքը ստանալուց 24 ժամվա ընթացքում գնորդը պարտավոր է ներկայացնել իր առարկությունները, եթե ապրանքը չի համապատասխանում իր պատվիրած տեսականուն, քանակին, առկա են վնասվածքներ կամ այլ թերություններ: Նշված ժամկետի ավարտից հետո Գնորդը անվերապահորեն համաձայնվում է և ընդունում, որ մատակարարված Ապրանքը
հանդիսանում է  իր կողմից Պատվիրված Ապրանքը, այն համապատասխանում է  տեսականուն, քանակին, ամբողջական է, անվնաս է, լրիվ նոր է և ամբողջությամբ համապատասխանում է կայքում նշված նկարագրին և  այն նպատակներին, որի համար Գնորդը այն գնել է: Ապրանքի տուփի վրա տեղափոխման ընթացքում առաջացող փոքր վնասվածքները, չեն համարվում թերություն, եթե տուփի ներսում գտնվող միավորները՝ բլիստեր, պատիճ, սաշե, վնասված չեն:

4.1 Կողմերի իրավունքները և պարտականությունները

Վաճառողը պարտավորվում է

4.1.1 Սույն Պայմանագիրը կնքելու պահից կատարել Գնորդի հանդեպ իր ստանձնած պարտավորությունները՝ սույն Պայմանագրին և ՀՀ գործող օրենսդրությանը համաձայն:

4.1.2 Պատվիրված Ապրանքի Մատակարարման ժամկետների փոփոխության դեպքում հնարավորինս շուտ այդ մասին տեղեկացնել Գնորդին Պատվերի Մատակարարման պայմանների ամբողջական կամ մասնակի փոփոխության մասին՝ փոփոխված պայմանների մասով վերջինիս համաձայնությունը ձեռք բերելու համար: Վաճառողը կապ է հաստատում Գնորդի հետ հեռախոսակապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Վաճառողը իրավունք ունի

4.2.1 Ցանկացած պահի միակողմանի փոխել labbec.am կայքում տեղադրված դրույթները, այդ թվում նաև Ապրանքի գինը, վճարման տեսակներն ու ժամկետները, Ապրանքի Մատակարարումը: Բոլոր փոփոխությունները ուժի մեջ են մտնում դրանք կայքում հրապարակելու պահից սկսած և դրանք (փոփոխությունները) հրապարակելու փաստը ապացույց է հանդիսանում, որ Գնորդը տեղեկացված է իրականացված փոփոխությունների մասին: Դրույթները չեն կարող փոփոխվել այն Պատվերների համար, որոնք արդեն հաստատված են և դրանց համար կատարվել է վճարում:

4.2.2 Ապրանքի որակի հետ կապված բողոքները չընդունել, եթե չեն պահպանվել Ապրանքի ապրանքային տեսքը, պահպանման պայմանները, սպառողական հատկանիշները և/կամ այն դեպքերում, երբ Ապրանքի թերությունները առաջացել են Գնորդի անփութության կամ արտադրողի կողմից սահմանված Ապրանքի շահագործման պայմանների խախտման հետևանքով կամ եթե թերությունները առաջացել են Ապրանքի վրա ցանկացած տեսակի արտաքին ներգործության հետևանքով:

4.2.3 Չմատակարարել պատվիրված Ապրանքը կամ արդեն մատակարարված/առաքված Ապրանքը հետ պահանջել Գնորդից, եթե դրա համար սահմանված գինը չի վճարվել կամ վճարվել է ոչ ամբողջական (ոչ պատշաճ):

Գնորդը պարտավոր է

4.3.1 Մինչև Պայմանագրի կնքումը, մանրամասն ծանոթանալ սույն Պայմանագրի բովանդակությանը և դրանով սահմանված պայմաններին, ինչպես նաև labbec.am կայքում վաճառվող Ապրանքների համար սահմանված գներին:

4.3.2 Վաճառողի կողմից Գնորդի հանդեպ իր ստանձնած պարտականությունները կատարելու նպատակով Գնորդը Վաճառողին պարտավոր է ներկայացնել իր անձը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը (և/կամ փաստաթուղթը), ինչպես նաև պատվիրված Ապրանքը մատակարարելու (առաքելու) համար հստակ և ճիշտ հասցե:

4.3.3 Վճարել պատվիրված Ապրանքի համար labbec.am կայքում նշված գինը՝  սույն Պայմանագրի պայմաններին համաձայն:

4.3.4 Պատվիրված ապրանքը ստանալու պահին ստորագրել ընդունման-հանձնման ակտը, եթե սուրհանդակային կամ առաքման ծառայությունը ներկայացնի նման պահանջ:

Գնորդն իրավունք ունի

4.4.1 Եթե վաճառողը հրաժարվում է հանձնել վաճառված ապրանքը, միակողմանի հրաժարվել սույն պայմանագիրը կատարելուց:

4.4.2 Եթե Վաճառողը հանձնել է սույն պայմանագրով որոշվածից պակաս քանակի ապրանք, պահանջել լրացնելու ապրանքի պակաս հանձնված քանակը կամ հրաժարվել չհանձնված ապրանքի համար վճարելուց, իսկ եթե ապրանքի համար վճարել է, ապա պահանջել վերադարձնելու չմատակարարված ապրանքի դիմաց վճարված գումարի մասը:

4.4.3 Եթե հանձնված է անպատշաճ որակի ապրանք, իր ընտրությամբ պահանջել ա) համաչափ պակասեցնելու ապրանքի գինը, բ) ողջամիտ ժամկետում անհատույց վերացնելու ապրանքի թերությունները, գ) հատուցելու ապրանքի թերությունները վերացնելու համար իր կատարած ծախսերը:

4.4.4 Չվերացվող թերություններ հայտնաբերելու դեպքում, իր ընտրությամբ ա) հրաժարվել սույն պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը, բ) պահանջել փոխարինելու անպատշաճ որակի ապրանքը սույն պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով:

4.4.5 Անկոմպլեկտ ապրանք հանձնելու դեպքում իր ընտրությամբ պահանջել` ա) համաչափ պակասեցնելու ապրանքի գինը, բ)ողջամիտ ժամկետում կոմպլեկտավորելու ապրանքը:

5.Ապրանքի կամ դրա համար վճարված գումարի վերադարձը (Refund Policy)
5.1 Մատակարարված պատշաճ որակի կենսաբանական ակտիվ սննդային հավելումները հետվերադարձի և փոխարինման ենթակա չեն ըստ ՀՀ կառավարության 30 հունվարի 2002 թվականի N 77 որոշման անվանացանկի:
5.2 Կողմերի միջև Ապրանքի կամ Ապրանքի համար վճարված գումարի վերադարձի վերաբերյալ վեճի դեպքում Կողմերը ղեկավարվում են սույն Պայմանագրով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Սպառողների իրավունքների պաշտպանության» մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Կառավարության «18 փետրվարի 2002 թվականի N 140» որոշումով, այլ նորմատիվ իրավական ակտերով, որոնք կարգավորում են Գնորդի և Վաճառողի միջև իրավահարաբերությունները:

5.3 Այն դեպքերում, երբ կիրառելի է Ապրանքի հետվերադարձ կամ փոխարինում, Վաճառողը կարող է հրաժարվել հետ ընդունել, փոխարինել և չվերադարձնել վճարված գումարը և չընդունել վերադարձվող Ապրանքը, եթե պահպանված չեն Ապրանքի ապրանքային տեսքը, սպառողական հատկությունները կամ, եթե Ապրանքը ներկայացվել է վնասված վիճակում, ինչը հետևանք է արտաքին ներգործության: Միևնույն ժամանակ, ապրանքը պետք է լինի նոր, ապրանքի վրա պետք է առկա լինեն գործարանային պահպանիչ թաղանթները և չպարունակի (թե արտաքին տեսքով և թե իր ներքին պարունակությամբ և հատկություններով) օգտագործման հետքեր: Ընդ որում անվնաս պետք է լինեն նաև Ապրանքի տարան և փաթեթավորումը: Տարայի և փաթեթավորման նվազագույն վնասվածքները, որոնք առաջացել են մատակարարման ընթացքում, և չեն ընդգրկում ապրանքի պարունակությունը , չեն կարող արգելք հանդիսանալ ապրանքի հետվերադարձի կամ փոխարինման համար: Սույն կետով սահմանված դրույթները տարածվում են նաև Ապրանքի (և/կամ ապրանքների) կոմպլեկտում պարունակվող տարրերի վրա:

5.4 Գորդը իր պահանջները Վաճառողին ներկայացնում է գրավոր, որին տրվում է գրավոր պատասխան հնարավորինս սեղմ ժամկետներում աշխատանքային օրերի ընթացքում: Ընդ որում Գնորդի պահանջները ենթակա կլինեն քննարկման, եթե Գնորդը ներկայացնի Ապրանքը Վաճառողից գնելու փաստը հավաստող փաստաթուղթ:

6.Վեճերի լուծման կարգը

6.1 Կողմերի միջև վեճի առաջացման դեպքում վեճը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, իսկ այն դեպքերում, երբ բանակցությունների արդյունքում վեճը չլուծվի, ապա Կողմերը կարող են դիմել դատարան՝ վեճը լուծելու համար: Վեճերի լուծումը հանձնվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դատարաններին:

7.Ֆորս-մաժոր/անհաղթահարելի ուժի ազդեցություն

7.1 Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխաչգելել: Այդպիսի իրավիճակներ են՝ երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքների դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես գրավոր տեղյակ պահելով մյուս կողմին:

8.Գաղտնիություն և անձնական տվյալների պաշտպանություն (Privacy Policy)

8.1 labbec.am կայքում Պատվերը ձևակերպելու ժամանակ Գնորդը իր մասին տրամադրում է հետևյալ տեղեկատվությունը՝ անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե, հաշվառման հասցե, փաստացի բնակության հասցե (եթե հաշվառման հասցեն տարբերվում է բնակության հասցեից), որտեղ պետք է մատակարարվի պատվիրված Ապրանքը:

8.2 Վաճառողը օգտագործում է Գնորդից ստացված տեղեկատվությունը՝ Գնորդի հանդեպ ձեռք բերված իր պարտականությունները կատարելու համար:

8.3 Վաճառողը պարտավորվում է չհրապարակել Գնորդից ստացված տվյալները, բացառությամբ սույն Պայմանագրով և օրենքով սահմանված դեպքերի: Վաճառողը կարող է նման տվյալները փոխանցել գործակալներին և երրորդ անձանց, ովքեր գործում են Վաճառողի հետ պայմանագրի հիման վրա՝ Գնորդի հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով, ինչի համար Գնորդը սույնով  տալիս է իր անվերապահ համաձայնությունը:

8.4 Ընդունելով սույն օֆերտան՝ Գնորդը տալիս է իր թույլտվությունը և համաձայնությունը առ այն, որ ԱՍՏՐԱ ՖԱՐՄ ՍՊ ընկերությունը մշակի իր անձնական տվյալները, այդ թվում նաև անունը, ազգանունը, հայրանունը, բոլոր տրամադրվածհասցեները, հեռախոսահամարները, էլեկտրոնային հասցեները, իրականացնի անձնական տվյալների հավաքագրում, համակարգում, կուտակում, պահպանում, ճշգրտում (թարմացում, փոփոխում), օգտագործում, ոչնչացում, ինչպես նաև դրանք փոխանցել ենթագործակալներին՝ դրանց հետագայում վերամշակման համար, ներառյալ անձնական տվյալների հավաքագրում, համակարգում, կուտակում, պահպանում, ճշգրտում (թարմացում, փոփոխում), օգտագործում, ոչնչացում ծառայության որակը բարելավելուն ուղղված ուսումնասիրությունների իրականցման, մարկետինգային ծրագրերի իրագործման, վիճակագրական հարցումների, ինչպես նաև շուկայում իր ծառայությունների առաջ խաղացման համար Գնորդի հետ կապի տարբեր միջոցներով ուղղակի կապ հաստատելով, ներառյալ փոստային հղում, էլեկտրոնային փոստ, հեռախոսահամարներ, ֆաքսի կապ, ինտերնետ ցանց, սակայն և չսահմանափակվելով դրանցով, Գնորդը տալիս է իր համաձայնությունը և թույլտվությունը առ այն, որ ԱՍՏՐԱ ՖԱՐՄ ՍՊ ընկերությունը և նրա ենթագործակալները մշակեն Գնորդի անձնական տվյալները ավտոմատացված տվյալների բազայի միջոցով, ինչպես նաև այլ համակարգչային միջոցներով, որոնք մշակվել են  ԱՍՏՐԱ ՖԱՐՄ ՍՊ ընկերությունը կողմից կամ վերջինիս հանձնարարության հիման վրա: