ԼԱԲԲԵԿ ՔԻԴՍ 200ՄԳ, 14 ՍԱՇԵ
AMD3,600
Մանկական կենսաբանական ակտիվ հավելում՝ պրոբիոտիկ միկրոօրգանիզմների մաքուր կուլտուրաների հիման վրա: Սաշե, 200մգ զանգվածով: Ավելի քան 4 մլրդ կենսունակ մանրէ՝ յուրաքանչյուր սաշեյում (Bifidobacterium Lactis Bb-12, Lactobacillus Rhamnosus GG, Lactobacillus Helveticus MDC B-9602 Նարինե):
Արտադրման ձևը. Բազմաշերտ պոլիմերային փաթեթիկ՝ սաշե, որը պարունակում է 200 մգ սպիտակ կամ կրեմագույն փոշենման
պարունակություն: Տուփում առկա է 14 սաշե:
Բաղադրությունը. Յուրաքանչյուր սաշեն պարունակում է`
Bifidobacterium Lactis Bb-12 (BLC-01) DSM17741 — 2×109
Lactobacillus Rhamnosus GG (SP1-LRH08) DSM21690 — 2×109
Lactobacillus Helveticus MDC B-9602 Նարինե — 1×108
Լցանյութեր՝ Մալթոդեքստրին:
Նկարագրությունը. Նշված մանրէները մարդու նորմալ աղիքային միկրոֆլորայի բաղադրիչներն են, որոնք նպաստում են ախտածին միկրոօրգանիզմների ճնշմանը, օգտակարների քանակության և հավասարակշռության վերականգնմանը, տեղային իմունիտետի բարձրացմանը: Կենսագործունեության ընթացքում արտադրելով կաթնաթթու, և այլ օրգանական թթուներ, ինչպես նաև բակտերիոցիններ, ստեղծում են անբարենպաստ պայմաններ ախտածին մանրէների համար, ճնշելով դրանց աճը և բազմացումը: Նպաստում են մարսողության և վիտամինների սինթեզի գործառույթներին (B1, B2, B3, B6, B12, PP, C, H, K, E), կարգավորում նյութափոխանակության մի շարք օղակներ (սպիտակուցների, ֆոսֆոլիպիդների, ճարպաթթուների, խոլեսթերոլի, լեղաթթուների, բիլիռուբինի, էլեկտրոլիտների), օգնում երկաթի, սելենի, կալցիումի, վիտամին D-ի ներծծմանը: Երեխաների մոտ նպաստում են կաթնաշաքարի և կազեինի մարսողությանը: Բաղադրության մեջ ընդգրկված շտամները օժտված են լավագույն պրոբիոտիկ հատկություններով, բարձր արդյունավետությամբ, աղիների լորձաթաղանթին ամրանալու մեծ ունակությամբ, երկարատև ազդեցությամբ, կայուն են հակաբիոտիկների, մարսողական հյութերի հանդեպ: Որպես լցանյութ կիրառվող մալթոդեքստրինը օժտված է պրեբիոտիկ հատկություններով՝ նպաստում է աղիների օգտակար մանրէների բազմացմանը: Այն թույլատրվում է կիրառել՝ սկսած վաղ մանկական տարիքից:
Ցուցումներ. Աղեստամոքսային հիվանդությունների կանխարգելում, բուժման օժանդակում, աղիքային միկրոֆլորայի խախտումներով` դիսբիոզով ուղեկցվող մարսողական համակարգի, և այլ հիվանդություններ, հակաբիոտիկների օգտագործում, քիմիոթերապիա, ճառագայթային թերապիա, սուր ինֆեկցիոն և այլ ծագման փորլուծություն, գրգռված աղիների համախտանիշ,
փորկապություն, աղեփքանք, հետվիրահատական ինֆեկցիաների կանխարգելում, Helicobacter Pylori էռադիկացիայի օժանդակում:
Օգտագործման ձևը. Սաշեի պարունակությունն ընդունվում է ներքին ընդունման ձևով, սնվելուց 10-15 րոպե առաջ` բավարար քանակի հեղուկի հետ, կամ սնվելիս՝ սննդի հետ խառնված վիճակում: Օգտագործելուց առաջ փաթեթիկը եզրից կտրել մաքուր մկրատով, պարունակությունը ավելացնել սննդին կամ ջրին: Խորհուրդ է տրվում օգտագործել օրը 1-2 անգամ:
Ընդունման տևողությունը՝ 14 օրից մինչև մի քանի ամիս, կախված օգտագործման նպատակներից և օրգանիզմի առանձնահատկություններից: Նշված չափաքանակները և ընդունման տևողությունը կարող են փոփոխվել մասնագետների կողմից: Հակաբիոտիկների կիրառման դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել հակաբիոտիկների ընդունման ողջ ընթացքում, և
դադարեցումից անց՝ ևս որոշ ժամանակ: Նախատեսված է մինչև 12 տարեկանների կիրառման համար, սակայն օգտագործման համար տարիքային սահմանափակում կամ հակացուցումներ չկան: Հարմար է կիրառել նաև բոլոր այն դեպքերում երբ մեծահասակների համար նախատեսված Լաբբեկի կիրառումը դժվարացած է՝ կլման ակտի խանգարումների, էնտերալ սնուցում և
այլն : Կիրառման չափաքանակների մասին մանրամասն տեղեկություն առկա է օգտագործման հրահանգում:
Կողմնակի ազդեցությունները. Բնորոշ չեն:
Հակացուցումները. Անհատական անտանելիություն բաղադրիչների նկատմամբ:
Հատուկ նշումներ. Հղիության և լակտացիայի ընթացքում կարելի է կիրառել: Օգտագործման ընթացքում կարելի է վարել տրանսպորտային միջոցներ: Երիկամների, լյարդի ախտահարումների դեպքում սովորական չափաքանակների փոփոխության անհրաժեշտություն չկա:
Պահպանման պայմանները. Պահել 25⁰C-ից ցածր ջերմաստիճանում և 65%-ից ցածր հարաբերական խոնավության պայմաններում: Պիտանելիության ժամկետը 24 ամիս` արտադրման օրվանից: Արտադրության ամսաթիվը և պիտանելիության ժամկետը նշված են տուփի վրա:
Չի պարունակում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ:
Արտադրված է “ՆարԷքս” ՍՊԸ-ում, ՀՀ, ք. Բյուրեղավան, Վ-Ն Կարապետյան 30/2, հեռ. էլ. փոստ` narex@narex.am
Պաշտոնական մատակարար Աստրա Ֆարմ ՍՊԸ
Լրացուցիչ տեղեկություն առկա է օգտագործման հրահանգում, labbec.info տեղեկատվական կայքում, Լաբբեկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
Հարցերի կամ առաջարկությունների համար գրել՝ vahagndoc@yahoo.com էլ. փոստին:


MAECENAS IACULIS
Vestibulum curae torquent diam diam commodo parturient penatibus nunc dui adipiscing convallis bulum parturient suspendisse parturient a.Parturient in parturient scelerisque nibh lectus quam a natoque adipiscing a vestibulum hendrerit et pharetra fames nunc.
ADIPISCING CONVALLIS BULUM
- Vestibulum penatibus nunc dui adipiscing convallis bulum parturient suspendisse.
- Abitur parturient praesent lectus quam a natoque adipiscing a vestibulum hendre.
- Diam parturient dictumst parturient scelerisque nibh lectus.
Scelerisque adipiscing bibendum sem vestibulum et in a a a purus lectus faucibus lobortis tincidunt purus lectus nisl class eros.Condimentum a et ullamcorper dictumst mus et tristique elementum nam inceptos hac parturient scelerisque vestibulum.

Կարծիքներ
Կարծիքներ դեռևս չկան